Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապօգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել և վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան:
Կրեմլում աջակցում են մայրաքաղաքային իշխանությունների որոշումը՝ քանդել մեքենաների և մարդկանց տեղաշարժը խոչընդոտող կրպակներն ու առևտրական կետերը՝ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումը, որը վաղը կայանալու է Հավանայում, հնարավոր է դարձել 2 տարի գաղտնի բանակցելու շնորհիվ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցության կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ՝ ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Մոսկվայում սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» առաջատար կուսակցության ներկայացուցչության բացմամբ` հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավելի են սրվում՝ գրում է The Guardian-ը:
1979-ի փետրվարի 11-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ռուհոլահ Խոմեյնիի աջակիցները գահընկեց արեցին ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շահ Մուհամադ Ռեզա Փահլավիին։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները որոշել են ընդլայնել Դաշինքի ներկայությունը Արևելյան Եվրոպայում` հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը փետրվարի 10-ին Լոնդոնում հայտարարել է, թե նավթի գների անկումը կասեցնելու համար խոշոր նավթարդյունահանողները պետք է օրական առնվազն 1 միլիոն բարելով կրճատեն նավթի արդյունահանումը։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...